Հայտնի է, թե երբ Բաքուն համաձայնագիր կստորագրի Եվրամիության հետ
Ադրբեջանն ակնկալում է Եվրամիության հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտել 2022 թվականին, հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նախարարի խոսքով՝ համաձայնագրի 10 տոկոսը մնում է չհամակարգված։
Արտգործնախարարը նշել է, որ նոր համաձայնագիրը ներառում է 4 բլոկ. «Այս պահին առևտրատնտեսական մասի հետ կապված որոշ հարցեր մնում են բաց, սակայն դրանց թիվը նկատելիորեն նվազել է»։
Նախարարը հավելել է, որ 2021 թվականի հուլիսից այս հարցի շուրջ կողմերի միջև ակտիվ երկխոսություն է ընթանում։