Ֆերան Տորեսն այսօր պաշտոնապես կմիանա «Բարսելոնա»-ին
«Մանչեսթեր Սիթի»-ի վինգեր Ֆերան Տորեսն այսօր պաշտոնապես միանում է «Բարսելոնա»-ին:
Նախօրեին Իսպանիա մեկնած 21-ամյա կիսապաշտպանը բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի իր նոր թիմի հետ։
Ակումբներն արդեն համաձայնեցրել են տրանսֆերի բոլոր մանրամասներն ու ստորագրել փաստաթղթերը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերային գումարը կազմում է 55 միլիոն եվրո՝ գումարած ևս 10 միլիոն՝ որպես բոնուսներ։
Տորեսը կլինի «Բարսայի» միակ նորեկը հունվարին իր դիրքում: Կատալոնացիները չեն փորձի ձեռք բերել նախկինում հետաքրքրված Ռահիմ Ստերլինգին (Մանչեսթեր Սիթի) և Հակիմ Զիեշին (Չելսի):