Իսկոն հունվարին կհեռանա Մադրիդի «Ռեալից»
Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ բաց թողնել կիսապաշտպան Իսկոյին։
Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հույսը չի դնում 29-ամյա կիսապաշտպանի վրա։
Սակայն այս պահին Մադրիդի «Ռեալ»-ը ֆուտբոլիստի վերաբերյալ ոչ մի առաջարկ չունի, չնայած նրան, որ ակումբը պատրաստ է նրան անվճար բաց թողնել։
Ինքը՝ Իսկոն, նույնպես մտադիր չէ պարտադրել իր տրանսֆերը՝ հասկանալով, որ իրեն ոչ ոք չի առաջարկի տարեկան 6,5 միլիոն եվրո աշխատավարձ՝ այդքանն է նա ստանում Մադրիդում։
2022 թվականի ամռանը լրանում է կիսապաշտպանի պայմանագիրը, նա կդառնա ազատ գործակալ։