Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երաշխիքները պետք է փոխադարձ լինեն․ Չավուշօղլու
ՆԱՏՕ-ի որոշ անդամներ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում լարվածության կողմնակից են, սակայն Թուրքիան միշտ երկխոսության կողմնակից է, ասել է Թուրքայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«ՆԱՏՕ-ի նիստերի ժամանակ Ռուսաստանի Դաշնությունը միշտ օրակարգում է: Ինչ-որ մեկը երկխոսության կողմնակից է, ինչ-որ մեկը՝ լարվածության: Բայց Թուրքիան միշտ երկխոսության կողմնակից է: Բոլոր հարցերը կարող են լուծվել երկխոսության միջոցով: ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի Դաշնության հանդիպումը կարևոր է»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
«Ինչ վերաբերում է երաշխիքներին, որոնք Ռուսաստանի Դաշնությունը պահանջում է ՆԱՏՕ-ից, ապա ցանկացած առաջարկ պետք է լինի փոխադարձ, գուցե ՆԱՏՕ-ն երաշխիքներ է ուզում նաև Ռուսաստանի Դաշնությունից»,- հավելել է թուրք նախարարը։