ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Ես տասը տարի նախագահ եմ եղել և չեմ պատկերացնում՝ ինչ պետք է անես, որ ունենաս 9.6% գնաճ. Ռոբերտ Քոչարյան

Նույնիսկ 2019 թվականի ցուցանիշներին հասնելու համար պետք է այս տարի ապահովեին ավելի քան 8 տոկոսանոց աճ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա վստահ է, որ նման աճ ոչ միայն այս տարի, այլև հաջորդ տարի չի ապահովվի:

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ 2018 թվականին «կախարդական փայտիկի» մասին  հայտարարություններ էին արվում:

«Հիմա պարզվեց, որ այդ փայտիկը ռևերսի ռեժիմով էր աշխատում, դա ոչ թե մեր տնտեսությունը մեծացնելու, ժողովրդին հարստացնելու համար էր, այլ ճիշտ հակառակը՝ աղքատացնելու և տնտեսության ծավալները փոքրացնելու կախարդական փայտիկ էր»:

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ պետական պարտքն անցել է 9 մլրդ-ից՝ միայն վերջին երեք տարում աճելով 2.3 մլրդ դոլարով։ Ուստի, ըստ նրա, 4 տոկոսանոց կանխատեսվող տնտեսական աճի զգալի մասը պայմանավորված է պարտքի մեծացմամբ։ «Այլ բացատրություն չկա»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով գնաճին՝ ՀՀ երկրորդ նախագահն ասաց, որ պաշտոնական թվերով այն կազմում է 9.6%, սակայն դրա արժանահավատությունը կասկածի տակ է.

«Ես տասը տարի նախագահ եմ եղել և չեմ պատկերացնում՝ ինչ պետք է անես, որ ունենաս 9.6% գնաճ։ Միջին գնաճը եղել է 2-3%: Նման գնաճի պարագայում որպես պետություն դու պարտավոր ես ինդեքսավորել թոշակները և աշխատավարձերը, ինչը չի արվում, և ինչպես ես հասկանում եմ՝ չի էլ սպասվում»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ այս իշխանությունը շփոթել է երկնիշ թվերը գնաճի և տնտեսական աճի միջև։

«Տեղերը փոխվել են։ Պետք է լիներ հակառակը, երկնիշ թվերով պետք է աճեր ոչ թե գնաճը, այլ՝ տնտեսությունը։ Մենք կարիք ունենք լրիվ այլ տնտեսական աճի տեմպերի, հակառակ դեպքում մեր անվտանգային հարցերը որևէ կերպ հնարավորություն չենք ունենա լուծելու»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նկատեց, որ այս տարվա ընթացքում նաև պարզվեց, միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագրերը միֆ էին, լկտի սուտ։

«Այս մի քանի տարվա ընթացքում մարդկանց ավելորդ, չհիմնավորված լավատեսություն էին հաղորդում, ինչի պատճառով մարդիկ մտել են մեծ սպառողական վարկերի բեռի տակ, և այսօր մենք կանգնած ենք լրջագույն պլոբլեմների՝ վարկային փաթեթների անորակ լինելու առջև: Մեծ է հավանականությունը, որ ունենալու ենք ճգնաժամ այդ սպառողական վարկերի սպասարկման տեսանկյունից»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ այդ ճգնաժամը շրջանցելու համար Կառավարության և Կենտրոնական բանկի կողմից անհրաժեշտ են լրջագույն քայլեր։

Անդրադառնալով սոցիալական խնդիրներին՝ ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ կառավարության հիմնական խնդիրը պետք է լինի ժողովրդի կենամակարդակի բարձրացումը, մինչդեռ այս տարվա ընթացքում աղքատության թիվը միայն աճել է։

«Միայն սա բավարար ասելու, որ ոչինչ եք արել։ Միգուցե փորձել եք, բայց, ըստ էության, որևէ արդյունքի չեք հասել, քանի որ ժողովրդի կենսամակարդակն իջել է, աղքատության թիվը կլինի 27-30%»,-ասաց Ռոբերտ Քոչրայանը: