Բաքուն լիովին աջակցում է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Բայրամով
«Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ինքն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման կողմնակից է»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ Բաքուն լիովին աջակցում է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ երկիրը համակարգում է բոլոր գործողություններն Ադրբեջանի հետ։ Եթե մենք խոսում ենք երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին, ապա այն պետք է տեղի ունենա միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխանող հիմքով։ Մենք այս հիմքով զարգացնում ենք նաև մեր հարևանների հետ հարաբերությունները։ Նախկինում Հայաստանը բացառություն էր։ Հիմա մենք Երևանին առաջարկել ենք հարաբերությունները կառուցել միջազգային իրավունքի հիման վրա»,- ընդգծել է Ջեյհուն Բայրամովը։