Արցախի հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր. Շարմազանով
«Ձեռքբերումների մեջ կարող եմ ասել սահմանադրական բարեփոխումները: ՀՀ-ն այլևս ապրում է բարեփոխված սահմանադրությամբ: Դեկտեմբերի 22-ից ուժի մեջ է մտել նոր սահմանադրության դրույթները»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա կարծիք հայտնեց, որ Սահմանադրությունը թույլ է տալիս ապրել ավելի անվտանգ երկրում, և այսուհետ քաղաքական պայքարն ընթանալու է ոչ թե անձերի, այլ գաղափարախոսությունների միջև:
Անդարդառնալով կորուստներին` Շարմազանովը նշեց սահմանային իրավիճակը, «մեր տղաների ու խաղաղ բնակիչների կյաքներն են»:
«Մենք պետք է գիտակցենք, որ ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ անվտանգությունը ամենակարևորն է: Մենք այլ ճանապարհ չունենք քան պաշտպանել մեր արժանապատվությունը, անկախությունը և հատկապես ժողովրդի անվտանգությունը»,- հավելեց նա:
Անդարդառնալով Սարգսյան- Ալիև հանդիպմանը ԱԺ փոխխոսնակը նշեց, որ ՀՀ դիրքորոշումը ԼՂՀ հարցի կարգավորման վերաբերյալ փոփոխություն չի կրում:
«Մենք կողմնակից ենք հարցը Մինսկի համանախագահների շրջանակում լուծելուն: Մենք գտնում ենք, որ խնդիրը պետք է լուծվի 3 հայտնի սկզբունքների հիման վրա և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը այլընտրանք չի կարող ունենալ: Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր, իսկ փաստացի Արցախը անկախ պետություն է»,- հավելեց Շարմազանովը: