Արցախն այս ու այն կողմ նետելու իր կամ առուծախի առարկա չէ. Թևան Պողոսյան
Արցախն այս ու այն կողմ նետելու իր կամ առուծախի առարկա չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թևան Պողոսյան:
Նա մասնավորապես նշել է. «Արցախն անգին հայրենիք է, որի ամեն թիզ հողը արյամբ է սրբագործված: Արցախը սեր է, հույզ է, աչքի լույս ու ապրելու իմաստ է: Մի խոսեք Արցախի մասին ընդհանրապես, եթե չեք հասկացել, որ նրա մասին արտաբերած ամեն բառը կա´մ պիտի լույս ու սեր ճառագի, կա´մ չլինի ընդհանրապես:
Կեղտոտ կոշիկներով հեռու մնացեք իմ սրբությունից` այստեղ մուտքը միայն մաքրազերծված արտահագուստով է ու մաքրագործված ներքնաշխարհով:
Արցախը կյանք է ու կյանքի իմաստ»: