Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար մեքենաների համար
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բացվել է թեթև մարդատար մեքենաների համար, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ հղում անելով Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտին։
Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթեւեկությունը կիրականացվի անդադար՝ միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։
Երթևեկությունը համակարգում է պարեկային ոստիկանությունը։
Վերջին օրերին դեկապարտամենտում անդադար աշխատանքներ են իրականացվում ճանապարհի մաքրման ուղղությամբ։ Ձնահոսքի վտանգի պատճառով Վերին Լարսով երթեւեկությունը մի քանի օր փակ է եղել։