Ավակովը մեկնաբանել է իր պաշտոնից հեռանալու հավանականությունը
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը հնարավոր է համարել այն, որ ամենաանսպասելի պահին կարող է հրաժեշտ տալ իր պաշտոնին:
«Լենտա»-ի փոխանցմամբ՝ պաշտոնյան ասել է, որ եթե որոշի հրաժարական տալ, ապա դա կանի ամենաանսպասելի պահին: Այսկերպ նա պատասխանել է լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ այլ երկրներում սկանդալի ֆոնին քաղաքական գործիչները հրաժարական են տալիս՝ նկատի ունենալով Սաակաշվիլի-Ավակով առճակատումը:
Ավակովն էլ ի պատասխան ասել է, որ հրաժարական տալը խնդիր չէ, բայց նա դա կանի, երբ հարկ համարի: