Փարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանԳերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել էԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 359 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 361 դրամԵրևան-Գյումրի ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրшվորԱրցախի պետական կառավարման որևէ ինստիտուտ պետք է գերզանցապես կենտրոնանա արցախյան թեմային առնչվող հարցերի վրա․ Հակոբ ԲադալյանԱՄՆ-ն Իրանին հարվածներ է հասցնում. Դոնալդ ԹրամփԱրթուր Դանիելյանի գործը մակագրվել է դատավոր Արշակ ՄաթևոսյանինԻմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. Նիկոլ Փաշինյան
Վազող տողեր

Կառավարությունն այս ընթացքում էական և շոշափելի աջակցություն է ցույց տվել Երևանի քաղաքապետարանին․ Փաշինյանի ելույթը՝ քաղաքապետի երդմնակալությանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանի ավագանու նիստին, որի շրջանակում տեղի է ունեցել Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը։

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի պարոն քաղաքապետ,

Երևանի ավագանու հարգելի անդամներ,

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Կառավարության և գործադիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ,

Սիրելի ներկաներ,

Նախ ուզում եմ շնորհավորել Հրաչյա Սարգսյանին՝ Երևանի քաղաքապետի բարձր պաշտոնում ընտրվելու համար: Ես ինքս ժամանակին եղել եմ Երևանի քաղաքապետի թեկնածու և ամբողջությամբ եմ պատկերացնում, թե ինչպիսի բարձր պատիվ է լինել մայրաքաղաք համայնքի ղեկավար:

Ուզում եմ հաջողություններ մաղթել քաղաքապետին և Երևանի ավագանուն՝ այս կարևորագույն շրջանում նախանշված ծրագրերն իրագործելու համար: Ուզում եմ շնորհավորել նաև Երևանի ավագանուն, որովհետև իմ համոզմունքն այն է, որ մեր օրակարգի կարևորագույն խնդիրներից մեկը պետական ինստիտուտների կայացումն է: Եվ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններով Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման նոր մոդելի կայացման ճանապարհին:

Ի վերջո, եկեք արձանագրենք, որ այսօր արդեն Հայաստանի Հանրապետության 4000 և ավելի բնակչություն ունեցող բոլոր համայնքներում տեղի են ունենում համամասնական ընտրություններ, ինչը ենթադրում է համայնքի կառավարման նոր մոդել, որը համապատասխան է նաև, ըստ էության, երկրի կառավարման մոդելին: Եվ մենք պետք է արձանագրենք, որ այս նոր մոդելը, այո, իր արդյունավետությունը ցուցադրել է նաև Երևանի, Գյումրիի, Վանաձորի կառավարման առումով:

Ուզում եմ արձանագրել, որ այն ծրագիրը, որը 2018 թվականից իրագործվում է Երևան քաղաքում, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը պետք է ընդգծեմ՝ մեծամասամբ բխում է «Ելք» դաշինքի Երևանի ավագանու ընտրությունների 2017 թվականի ծրագրից: Եվ զարգացման այն ուղղությունները, որ այսօր իրականացվում են Երևան քաղաքում, ահա, իրականացվել են քաղաքական որոշումների արդյունքում, որովհետև դեռ 2018 թվականին, երբ Երևանի ավագանու ընտրություններ էին տեղի ունենում հեղափոխությունից անմիջապես հետո, մեր կարևորագույն տեսլականը և արձանագրումը եղել է այն, որ ընտրություններից հետո պետք է իրականացվեն այն նախընտրական ծրագիրը և այն նախընտրական ծրագրի հիմնադրույթները, որոնք դեռևս 2017 թվականին «Ելք» դաշինքը դրել է Երևանի ընտրողների առաջ և ավելի քան 20 տոկոս ձայն է ստացել:

Ցանկանում եմ արձանագրել, որ Կառավարությունն այս ընթացքում էական և շոշափելի աջակցություն է ցույց տվել Երևանի քաղաքապետարանին: 2018 թվականից ի վեր Կառավարությունը, ֆինանսական տարբեր գործիքներով, շուրջ 50 մլրդ դրամի հատկացումներ է արել Երևանի քաղաքապետարանին: Շուրջ 50 մլրդ դրամի: Եվ, ընդ որում, ուզում եմ շատ կարևոր արձանագրում անել՝ ոչ այն պատճառով, որ Երևանի ավագանիում մեր քաղաքական թիմն ունեցել է մեծամասնություն, եթե «Ելք» դաշինքն էլ հաշվենք, ավելի լայն մեծամասնություն, այլ որովհետև մենք կարևոր ենք համարել ինստիտուցիոնալ կայացումը:

Մի փոքր շեղվելով թեմայից՝ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել կարևոր մեկ փաստի վրա: Կարծում եմ՝ պետք է ուշադրություն դարձնենք այն իրողության վրա, որ վերջերս կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում այնտեղ, որտեղ գործող քաղաքապետերը մասնակցել են ընտրություններին, մեծ մասում գործող քաղաքապետերը հաղթել են: Եվ սա ամենևին պատահական չէ, հարգելի գործընկերներ: Դեռևս մի քանի տարի քաղաքական վերլուծաբանները և տեսաբանները ասում էին, որ Կառավարությունը կամ քաղաքական մեծամասնությունը գործում է ինքն իր դեմ: Ի՞նչ նկատի ունեին:

Մենք, ըստ էության, 2018 թվականից ի վեր, եթե Երևանն էլ ներառենք, շուրջ 350 մլն դոլարի ներարկումներ ենք արել տեղական ինքնակառավարման մարմիններ և ստեղծել ենք համակարգ, որը պարտադրաբար համայնքների ղեկավարներին դնում է ընտրողին հանդիման, քաղաքացուն հանդիման, ժողովրդին հանդիման: Եվ դա արել ենք երկու գործիքով: Այսօր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի գիտի՝ առաջինը, որ որևէ մակարդակի ընտրությունների արդյունքները Հայաստանի Հանրապետությունում չեն կեղծվում, երկրորդը՝ մենք սուբվենցիոն համակարգերի ներդրմամբ հստակ ուղերձ ենք հղել տեղական ինքնակառավարման մարմիններին, որ չի լինելու ՏԻՄ, այսինքն՝ համայնքների զարգացմանը, իրոք, նպաստող որևէ ծրագիր, որ Կառավարության կողմից կմերժվի: Այդ սկզբունքը պահել ենք, պահում ենք և պահելու ենք, երրորդը՝ համայնքների ավագանու նոր ընտրակարգ հանրապետության ամբողջ տարածքում ներդնելով՝ մենք համայնքների գործող ղեկավարներին ինստիտուցիոնալ ավելի մոտիկ ենք դարձրել ժողովրդին, որովեհտև ավագանու անդամների գործունեությունը, ըստ էության, հանրային, հասարակական գործունեության տեսակ է, որի նշանակությունը քաղաքացու և քաղաքապետի կապն ապահովելն է: Եվ այդ կապի՝ ավագանու, ժողովրդի և համայնքի ղեկավարի կապի խզումն ուղղակի ինստիտուցիոնալ առումով անհամատեղելի է:

Այս ինստիտուցիոնալ կայացումը ես շատ կարևոր եմ համարում, և մենք, այո, պետք է շարունակենք պետական ինստիտուտների կայացման այս քաղաքականությունը, որովհետև հենց ինստիտուտների կայացումն է, որ պիտի երաշխավորի Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների հետագա և բնականոն զարգացումը: Մենք շարունակելու ենք աջակցել համայնքներին, մենք շարունակելու ենք աջակցել Երևանին, Երևանի քաղաքապետարանին, քաղաքապետին, ավագանուն՝ իրականացնելու այն ծրագրերը, որ միասին ձևակերպել ենք 2017, 2018 թվականներին:

Հարգելի պարոն քաղաքապետ,

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ: Ավագանու հարգելի անդամներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել քաղաքական սկզբունքայնության համար, որը շատ էական է արդի շրջանում տեղական ինքնակառավարման մարմինների և պետական ինստիտուտների կայացման ճանապարհին: