«Միլան»-ը և «Արսենալ»-ը կպայքարեն Ռենատու Սանչեսի համար
«Միլան»-ը և «Արսենալ»-ը շարունակում են հետևել «Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանչեսին:
«Ռոսոներիներն» ու լոնդոնցիները կփորձեն պայմանագիր կնքել Պորտուգալիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի հետ, եթե նա հեռանա ֆրանսիական ակումբից, հայտնում է լրագրող Նիկոլո Շկիրան։
Կիսապաշտպանի պայմանագիրը «Լիլի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսը։