Կիևում պատմել են, թե ինչպես է Զելենսկին անհաջող կերպով փորձել կապվել Պուտինի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս տարի անհաջող կերպով փորձել է զանգահարել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին, ասել է Ուկրաինայի առաջնորդի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
Միևնույն ժամանակ գրասենյակի ղեկավարը վստահեցրել է, որ Զելենսկին պատրաստ է բանակցությունների և հանդիպման ՌԴ ղեկավարի հետ, սակայն խոստովանել է, որ կոնկրետ ժամկետ չկա, թե երբ դա կարող է տեղի ունենալ։
Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ այժմ շփումներ չունի Պուտինի հետ, սակայն Կիևը պատրաստ է հանդիպել Մոսկվայի հետ ցանկացած ձևաչափով, և ինքը պատրաստ է զանգահարել Ռուսաստանի ղեկավարին։