Թալիբները վերջերս իրենց շարքերից վտարել են մոտ 2000 մարդու
Թալիբները վերջին ամիսներին իրենց շարքերից հեռացրել են մոտ 1,9 հազար անդամի։
Այս մասին ուրբաթ օրը Twitter-ի իր էջում հայտնել է շարժման ներկայացուցիչ Ալհանաֆի Վարդակը։
«Աֆղանստանի Իսլամական Էմիրությունում հանձնաժողովի ստեղծման օրվանից ի վեր մեր շարքերից հեռացվել են 1895 անվստահելի մարդիկ, որոնց թվում կան մի շարք նահանգների ղեկավարներ և դաշտային հրամանատարներ»,- ասվում է գրության մեջ։
Սեպտեմբերի վերջին թալիբները ստեղծեցին Թասֆիե ալ-Սաֆ հանձնաժողովը, որը պետք է վերահսկի կազմակերպության անդամների բարոյական կերպարը և պատժի մեղավորներին։ Դեկտեմբերին ստեղծվեց նաև հատուկ կոմիտե, որը կզբաղվի աֆղանական նոր բանակի վերակազմակերպմամբ և արդյունավետությամբ։
Ըստ թալիբների՝ առնվազն 150,000 գրոհայիններ կմոբիլիզացվեն նորացված Աֆղանստանի զինված ուժերում, այդ թվում՝ նրանք, ովքեր ծառայել են նախկին ռեժիմի օրոք: Բացի այդ, աստիճանաբար ռազմական կրթության համակարգ կներդրվեն կրոնական և գաղափարական կրթության հիմունքները։