Աֆղանստանում շատ երեխաներ չեն ապրի մինչև գարուն․ ՅՈւՆԻՍԵՖ
Աֆղանստանի բազմաթիվ երեխաների կյանքը վտանգված է խրոնիկ թերսնման, առողջապահական մարմինների աշխատանքի խափանումների և բնակչությանը տարրական ծառայություններ մատուցելու բացակայության պատճառով, գրում է mignews-ը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ այս և այլ պատճառները հանգեցրել են երիտասարդ սերնդի շրջանում հիվանդության աճի, ինչը սրվել է համաճարակի, երաշտի և պարենային աննախադեպ ճգնաժամի հետևանքով։ Նշվում է, որ 2021 թվականին երեխաների շրջանում գրանցվել է կարմրուկի ավելի քան 66 հազար դեպք։ Ավելին, եղել են փորլուծության, մալարիայի և այլ տենդի բռնկումներ։
«Այժմ երկրում խիստ ձմեռային եղանակային պայմաններ կան, շատ շրջաններում ջերմաստիճանն արդեն իսկ զրոյից ցածր է, և դա, համապատասխանաբար, հանգեցրել է թոքաբորբի և սուր շնչառական հիվանդությունների: Աֆղանստանի շատ ընտանիքներ ապրում են ցուրտ տներում, նրանք ոչինչ չունեն տաքացնելու իրենց տները»,- մեջբերում է ՄԱԿ-ի հայտարարությունը։