Յոախիմ Լյովը կարող է գլխավորել «Ֆեներբախչեն»
Թուրքական «Ֆեներբախչեն» առաջարկ է արել ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին։ Այս մասին Twitter-ում հայտնել է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Շկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը մասնագետին առաջարկել է պայմանագիր մինչև 2024 թվականը և սպասում է մարզչի պատասխանին։ Դեկտեմբերի 20-ին պորտուգալացի մարզիչ Վիտոր Պերեյրան լքել է «Ֆեներբախչեն»։
Թուրքիայի առաջնության 18 տուրից հետո ստամբուլյան ակումբը վաստակել է 29 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։