N զորամիավորման զորամասերում տեղի է ունեցել մարտական հերթապահության հերթափոխ
N զորամիավորման զորամասերում դեկտեմբերի 24-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։
Անցկացվել են շարային ստուգատեսներ, ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, մարտական խնդիրների իմացությունը։
Հրամանատարությունը անձնակազմին հրահանգավորել է հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից: