Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռեջեբ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին ծննդյան օրվա առթիվ, մաղթել հաջողություններ և քաջառողջություն Ադրբեջանի բարգավաճման և զարգացման համար իր գործունեության մեջ։
Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին ուշադրության և շնորհավորանքների համար։
Պետությունների ղեկավարներն ընդգծել են, որ ադրբեջանա-թուրքական բարեկամության և եղբայրության հարաբերությունները բոլոր ոլորտներում մշտապես զարգանում են, և վստահություն են հայտնել համագործակցության հետագա ընդլայնման և ամրապնդման հարցում։