ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Դատախազությունը դիմել է «Դիլիջան ազգային պարկ»-ին՝ պետության հողամասերը վերադարձնելու հարցով. նաև քրգործեր են հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Դիլիջանի համայնքապետարանից, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից և ՀՀ կադաստրի կոմիտեից պահանջված և ստացված փաստաթղթերի համադրությամբ ուսումնասիրվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ կնքված պայմանագրերը:

Դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ թեև պայմանագրերով ՊՈԱԿ-ի համար սահմանվել են շինարարական աշխատանքներն ավարտելու հստակ ժամկետներ, ինչպես նաև նախատեսված ժամկետում շինարարական աշխատանքները չկատարելու և պայմանագրի անբաժանելի մասը կազմող բիզնես ծրագրով նախատեսված պայմանները չկատարելու դեպքում պայմանագիրը չեղյալ համարելու և հողամասը առանց ֆինանսական փոխհատուցման սեփականատիրոջը վերադարձնելու պարտականություն, սակայն պայմանագրերով սահմանված ժամկետներում շինաշխատանքների չիրականացման դեպքերում պայմանագրերը չեն չեղարկվել, և հողամասերը շարունակում են ծանրաբեռնված մնալ պայմանագրային պարտավորությունները չկատարած կառուցապատողների իրավունքով:

Մասնավորապես, 2008թ. մարտի 4-ին Ա. Հ.-ի հետ կնքված պայմանագրերի համաձայն վերջինիս կառուցապատման իրավունքով տրամադրվել է 0,3 հա և 0,35 հա մակերեսներով հողամաս, և շինարարական աշխատանքների կատարման համար սահմանվել է ժամկետ մինչև 30.12.2015թ.: Սակայն մինչ օրս շինաշխատանքներ չեն իրականացվել: Նույնանման պատկեր է արձանագրվել նաև N ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի ուսումնասիրությամբ, որով շինարարական աշխատանքներ չեն իրականացվել ո՛չ պայմանագրով սահմանված ժամկետում՝ մինչև 30.12.2014թ., ո՛չ էլ մինչ օրս:

Որևէ շինարարական աշխատանք չի իրականացվել նաև մեկ այլ ՍՊԸ-ի հետ 2006թ. հուլիսին կնքված նմանատիպ պայմանագրով:

Եվ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ կառուցապատման նպատակով հողամասը երեք տարվա ընթացքում կամ պայմանագրով նախատեսված ժամկետում չօգտագործելը հողամասի նկատմամբ կառուցապատողի իրավունքը դադարեցնելու և հողամասը ՀՀ-ին վերադարձնելու հիմք է, (եթե պայմանագրով նախատեսված չեն շինարարության ավարտի ավելի երկարատև ժամկետներ), նշված դեպքերից որևէ մեկի պարագայում նման գործըթնաց չի իրականացվել:

Վերոհիշյալ փաստերի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը դիմել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրինութանը՝ միջոցներ ձեռնարկելու վերոնշյալ երեք սուբյեկտների պարագայում էլ կառուցապատման իրավունքը դադարեցնելու, նշված հողամասերը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու, ինչպես նաև արձանագրված խախտումները, դրանց պատճառներն ու նպաստող պայմանները վերացնելու համար և արդյունքների մասին սահմանված ժամկետներում գրավոր հայտնել ՀՀ գլխավոր դատախազությանը: