Անհայտ անձը Լվովում դյուրավառ հեղուկով շիշ է նետել ՌԴ հյուպատոսարանի ուղղությամբ
Անհայտ անձը դյուրավառ հեղուկով շիշ է նետել Լվովում ՌԴ գլխավոր հյուպատոսության ցանկապատի վրա, հայտնում է pravda.com-ը։
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, դիվանագիտական ներկայացուցչությանը վնաս չի հասցվել։
Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները և ձեռնարկում առաջնահերթ քննչական գործողություններ։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության փաստով, գրում է ՌԻԱ Նովոստին։