Իշխող ուժը Լուսավոր կոչվող ապաքաղաքական խմբակի հետ փորձում է գողանալ վանաձորցու քվեն. Հետ քայլ չի՛ լինելու․ Վահե Դոխոյան (տեսանյութ)
Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ավագանու նիստ չանցկացնելու վերաբերյալ դատարանի որոշմանը.
«Այսօր պարզվեց, որ իշխող ուժը Լուսավոր Հայաստանի գարշելի աջակցությամբ վարչական դատարանից ստացել է հայցի ապահովման միջոցի վերաբերյալ որոշում, որի համաձայն ավագանու նիստը այսօր չի կարող կայանալ: Դատարանի ապօրինությունների մասին ավելի ուշ կխոսեմ:
Փաստում ենք, որ իշխող ուժը Լուսավոր կոչվող ապաքաղաքական խմբակի հետ փորձում է գողանալ վանաձորցու քվեն:
Թույլ չենք տալու: Մեր համար կա մեկ բացարձակ արժեք` դա վանաձորցին է, վանաձորցու կամքն է, որը դառնալու է իրականություն անկախ տեղի ունեցող ամենաթողության և հակաժողովրդավարական գործընթացներից:
Հետ քայլ չի՛ լինելու»։