Ադրբեջանը ներկայացրել է, թե ինչպես է ընթանում Շուշի տանող ճանապարհի շինարարությունը (ֆոտո)
Ադրբեջանը արագացված տեմպերով շարունակում է Ախմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի տեխնիկական դասի ճանապարհի շինարարությունը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Ավտոճանապարհների պետական գործակալությունը։
Այս ճանապարհին կառուցվում է 7 թունել։ Ադրբեջանական կայքերը հրապարակել են նաև լուսանկարներ, թե ինչ աշխատանքներ են իրականացվել և իրականացվում։
Ընդգծենք, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը մեծ աշխատանքներ է իրականացնում Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում։