ԱՄՆ–ն Ռուսաստանին կոչ է արել դուրս բերել Ուկրաինայի հետ սահմանին իր զորքերը
ԱՄՆ Պետդեպարտամենտը հերթական անգամ կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին դուրս բերել զորքերը, որոնք կենտրոնացած են Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով։
«Մենք շարունակում ենք կոչ անել Ռուսաստանի կառավարությանը դուրս բերել ուժերը, որոնք նա կուտակել է Ուկրաինայի սահմանների երկայնքով և վերջ դնել նրա ագրեսիվ և սպառնալից հռետորաբանությանը», - մեջբերում է РБК-ն Պետդեպարտամենտի հայտարարությունը Դոնբասում հրադադարի մասին։
Bloomberg-ը, նախօրեին հղում անելով Janes ընկերության արբանյակային պատկերների տվյալներին, պնդում էր, որ Ռուսաստանը շարունակում է զորքերի խմբավորումը Ուկրաինայի հետ սահմանին և զինտեխնիկա է դուրս բերում տարածաշրջան:
Գործակալության տվյալներով՝ նոյեմբերից սահմանամերձ շրջաններ են տեղափոխվել տանկեր, հրետանային զինատեսակներ, հակաօդային պաշտպանության համակարգեր։