Դանիել Իոաննիսյանն ու 4 պարեկներ «Հաղթանակ» կամրջի վրա կանխել են 32-ամյա երիտասարդի ինքնասպանությունը
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 15։00-ի սահմաններում մի քանի քաղաքացիներ մոտեցել են հերթապահություն իրականացնող պարեկներին և հայտնել, որ մի քաղաքացի «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է ու սպառնում է ինքնասպան լինել։
Պարեկները, մոտենալով նշված վայրին, բանակցություններ են վարել այդ քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին։ Որոշ ժամանակ անց դեպքի վայր է ժամանել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որը միանալով պարեկներին՝ կարողացել է համոզել քաղաքացուն և պարեկների օգնությամբ նրան վտանգավոր եզրագծից տեղափոխվել է անվտանգ վայր։
Փաստի առթիվ նույն բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է այդ քաղաքացու ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ՝ 32-ամյա Վաղարշակ Ա-ն է։