Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Արցախի 2022թ․ պետբյուջեի օրինագծի համաձայն՝ 500. 000-ական դրամով ավելացվել են Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների վարչակազմերի ղեկավարների ֆոնդերը

Դեկտեմբերի 23-ին գումարվել է ԱՀ ԱԺ հերթական նիստը: ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նշել է, որ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված ««Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը հեղինակի պահանջով հետ է վերադարձվել։ Այս մասին հաղորդում է Արցախի ԱԺ ախատակազմը:


Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը։

Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը, ներկայացնելով բյուջեի վերաբերյալ պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները, նշել է, որ պետական բյուջեի քննարկումն ԱԺ նախորդ հերթական նիստում ընդմիջելուց հետո պատգամավորների և առանձին խմբակցությունների կողմից կառավարությանն է ներկայացվել 101 առաջարկ, որից 34՝ առաջին ընթերցումից հետո:

Ներկայացնելով 2022 թ-ի պետական բյուջեի լրամշակված տարբերակը՝ Վահրամ Բաղդասարյանը նշել է պատգամավորների առաջարկությունների հիման վրա նախագծի ծախսերում կատարված փոփոխությունները՝

· 500.0 հազարական դրամով ավելացվել են Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների վարչակազմերի ղեկավարների ֆոնդերը,

· պաշտպանության բաժնի «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ» ծախսային ծրագիրը ավելացել է 1.0 մլրդ դրամով`

· հանգիստ, մշակույթ և կրոն բաժնի «Հուշարձանների վերականգնման և պահպանման ծախսեր» ծախսային ծրագիրը ավելացել է 20.0 մլն դրամով` Սուրբ Գևորգ եկեղեցու (ՈՒլուբաբ) տանիքի վերանորոգման համար, «Հրատարակչական ծախսեր» ծախսային ծրագիրը վերանվանվել է «Հրատարակչական և թարգմանչական ծախսեր» ծախսային ծրագրի և ավելացվել 3.0 մլն դրամով,

· կրթության բաժնի «Նախադպրոցական հիմնարկներ» ծախսային ծրագիրը ավելացվել է 20.0 մլն դրամի չափով, «Ոչ ֆորմալ կրթության ծրագրեր» ծախսային ծրագիրը՝ 35.0 մլն դրամով, որից 20.0 մլն դրամը հանրակրթական դպրոցների ուսուցիչների ատեստավորման կազմակերպման և դրա արդյունքներով աշխատավարձերի բարձրացման համար, իսկ 15.0 մլն դրամը տեխնիկական առարկաների ուսուցիչների վերապատրաստման ծախսերի իրականացման համար,«Գիտաժողովների և խորհրդաժողովների ծախսեր» ծախսային ծրագիրը ավելացվել է 2.0 մլն դրամով։ Բաժնում լրացվել է «Հեռավար կրթության կազմակերպում» ծախսային ծրագիրը՝ 60.0 մլն դրամի չափով, նախատեսվում է սկզբնական փուլում հեռավար դասընթացների կազմակերպման համար կահավորել Ստեփանակերտ քաղաքի դպրոցների դասասենյակները:

Ֆինանսների նախարարի փոխանցմամբ կառավարության կողմից ընդունված այլ առաջարկությունները կիրականացվեն կենտրոնացված ֆոնդերի շրջանակներում և ծախսային ծրագրերի ներսում կատարված վերաբաշխումների հաշվին՝ մասնավորապես՝ առողջապահության բաժնում «Կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների և պարագաների ձեռքբերում ու սպասարկում» ծախսային ծրագիրը նվազեցվել է 200.0 մլն դրամով և նույն գումարի չափով նախագծում նախատեսել «COVID-19 համավարակի կանխարգելման միջոցառումներ» ծախսային նոր ծրագիր։ Կրթության բաժնից հանվել է «Պետական աջակցություն արտասահմանյան բուհերում Արցախի Հանրապետությունից նպատակային ուսումնառություն ստացող ուսանողներին» ծախսային ծրագիրը։

Ամփոփելով նախագծով առաջարկվող 2022 թվականի պետական բյուջեի վերջնական ցուցանիշները՝ ֆինանսների նախարարը նշել է, որ եկամուտները կազմելու են 184 մլրդ 300.0 մլն դրամ, որից միջպետական վարկի տեսքով՝ 144.0 մլրդ դրամ, սեփական եկամուտների տեսքով՝ 40.3 մլրդ.դրամ, ծախսերը՝ 215 մլրդ 781.1 մլն դրամ, դեֆիցիտը՝31 մլրդ 481.1 մլն դրամ:

Հաջորդիվ նախագծի վերաբերյալ խմբակցությունները ներկայացրել են իրենց տեսակետները։

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և Արցախի «Արդարություն» խմբակցությունները ,ներկայացնելով իրենց տեսակետը,հայտարարել են, որ 2022թ․ բյուջեի նախագծին քվեարկելու են ազատ ռեժիմով։

«Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները, ըստ արտահայտած տեսակետների, դեմ են քվեարկելու նախագծին, իսկ «Ազատ հայրենիք –ՔՄԴ» խմբակցությունը՝ կողմ։

Եզրափակիչ ելույթով հանդես է եկել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Հանրապետության նախագահը նախ անդրադարձել է 2021թ ունեցած ժողովրդագրական և տնտեսական խնդիրներին և ձեռքբերումներին։ Արայիկ Հարությունյանը խոսել է 2022թ բյուջեով նախատեսված ԱՀ արտաքին քաղաքականության, սոցիալական, շինարարության, ջրամատակարարման, կրթության, առողջապահության ոլորտներում նախատեսված ծրագրերից։ Ըստ նախագահի՝ զգալի փոփոխություններ են սպասվում էներգետիկայի և կապի ծառայությունների, ջրամատակարարման և սոցիալական ոլորտների բարելավման ուղղությամբ։

«2022թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ընդունվել է 18 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը 27 կողմ ձայնով նույնպես ընդունվել է որպես օրենք։

«Ոստիկանության զորքերի մասին»,«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ 29 կողմ ձայնով ընդունվել է խորհրդարանի կողմից։Նախօրեին այն արժանացել էր գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը։

«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը և ««Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որոնք արժանացել էին գլխադասային հանձնաժողովի հավանությանը, միաձայն ընդունվել են որպես օրենք։

««Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվել է 27 կողմ ձայնով։

Պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել «Ազատ Հայրենիք –ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Գրիգորյանը։

Նիստի ավարտին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտի մասին։