Փարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանԳերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել էԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 359 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 361 դրամԵրևան-Գյումրի ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրшվորԱրցախի պետական կառավարման որևէ ինստիտուտ պետք է գերզանցապես կենտրոնանա արցախյան թեմային առնչվող հարցերի վրա․ Հակոբ ԲադալյանԱՄՆ-ն Իրանին հարվածներ է հասցնում. Դոնալդ ԹրամփԱրթուր Դանիելյանի գործը մակագրվել է դատավոր Արշակ ՄաթևոսյանինԻմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. Նիկոլ Փաշինյան
Տեսանյութ

Եթե ինձ հարցնեն, թե որտեղ պետք է ներդրում անել, ես կասեմ՝ գիտության և տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների ոլորտում. ՀՀ նախագահ (տեսանյութ)

Սաուդյան Արաբիայում տեղակայված Մերձավոր Արևելքի առաջատար անգլալեզու օրաթերթը՝ ArabNews-ն այսօր հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը: Ստորև թարգմանաբար ներկայացվում են հարցազրույցի՝ Հայաստան- Սփյուռք հարաբերությունների, Հայաստանի ներդրումային հնարավորություներին վերաբերող հատվածները.

Ֆայսալ Աբբաս - Դուք խոսեցիք Սփյուռքի մասին: Ցանկանում եմ խոսել մի հարցի մասին. խոսքը լիբանանահայության մասին է: Ինչպես գիտեք, Լիբանանը շատ դժվարին ժամանակաշրջան է ապրում, հետաքրքիր է, որ պատմությունը հակառակ ուղղությամբ է շրջվել: Հայերը ժամանակին գաղթել էին Լիբանան՝ սկիզբ դնելով տեղի հայկական համայնքին, իսկ հիմա, կարծես թե թվում է, միգրացիոն հակառակ գործընթացն է տեղի ունենում դեպի Հայաստան: Մեծ թվով լիբանանցիներ ու լիբանանահայեր գալիս են այստեղ: Գուցե կա նախաձեռնություն՝ աջակցելու Լիբանանին, ինչպես նաև՝ լիբանանահայերին, ովքեր գալիս են Հայաստան:

Նախագահ Սարգսյան - Նախ, սա հնարավորություն է ինձ համար շնորհակալություն հայտնել առհասարակ արաբական աշխարհին, Մերձավոր Արևելքին, այդ թվում և՝ Ծոցի երկրներին այն բանի համար, ինչ արել եք ավելի քան 100 տարի առաջ, երբ հայերը լքում էին իրենց տները Թուրքիայում և փոխարենը նոր տուն գտան Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Ծոցի երկրներում, այդ թվում և՝ Սաուդյան Արաբիայում: Ցանկանում եմ հնարավորությունից օգտվել և շնորհակալություն հայտնել բոլոր մերձավորարևելյան երկրների, մասնավորապես, արաբական երկրների ազգերին ու ղեկավարներին, ովքեր այդքան եղբայրաբար վերաբերվեցին մեզ: Դրանք երկրներ էին, որտեղ հիմնական կամ միակ կրոնն իսլամն էր: Նրանք անտուն հայերին, ովքեր քրիստոնյաներ էին, ընդունեցին որպես իրենց եղբայրներ ու քույրեր:

Ինչ վերաբերում է ներկայում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին՝ որոշ վայրերում դրանք նույնքան ողբերգական են, որքան այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ կապված ղարաբաղյան պատերազմի հետ: Օրինակ՝ Սիրիան. խոսքը միայն պատերազմի, մարդկային կորուստների, տարբեր մասերից ներխուժումների մասին չէ: Մենք՝ հայերս, կորցնում ենք մեզ համար շատ կարևոր ու հսկայական մշակութային հիմք:

Մենք պետք է անենք ինչ-որ բան, ամենակարևորը՝ աջակցենք Լիբանանում մեր համայնքին, որ մնան այնտեղ, քանի որ այնտեղ նրանց ստեղծած արժեքները շատ կարևոր են: Կարծում եմ՝ անթույլատրելի կլինի, եթե նրանք լքեն այդ ամենը: Ես բազմիցս եղել եմ Լիբանանում, դա հիանալի երկիր է: Ես այնտեղ եղել եմ 1990-ականների սկզբին, երբ այն հիշեցնում էր Նագասակին ատոմային ռումբի պայթյունից հետո...

Իսկ եթե հետ գնանք ընդամենը 5, 10 տարի առաջ, դա երկիր էր, որտեղ բոլորն ապրում էին ներդաշնակորեն: Նրանք սխալներ թույլ տվեցին ֆինանսական հարցերում, սահմանադրության կառուցվածքի և իրենց հարաբերությունները վարելու ձևի պատճառով: Ես շատ կուզեմ օգնել հայ համայնքին, որպեսզի նրանք շարունակեն մնալ այդտեղ:

Դա է իմ ուժը՝ փոքր պետություն, բայց՝ համաշխարհային ազգ: Իմ թիրախն է նաև Սահմանադրության փոփոխումը, քանի որ գործող Սահմանադրությամբ արտերկրում բնակվող հայը չի կարող դառնալ նախարար, քանի դեռ վերջին 4 տարին չի բնակվել միայն Հայաստանում և չունի միայն հայկական անձնագիր...

Մինչդեռ պետք է ամեն բան հակառակը տեղի ունենա, պետք է մարդկանց բերել, ովքեր հաջողակ են ողջ աշխարհում: Կան հարյուրներով, հազարներով փորձառու մարդիկ, ում մենք չենք օգտագործում: Պատկերացրեք՝ Ծոցի երկիր, որը որոշել է չօգտագործել իր նավթը: Մենք հենց այդպիսի երկիր ենք: Մեր նավթը մարդիկ են ողջ աշխարհում, սակայն մենք նրանց արդյունավետ չենք օգտագործում, այդ պատճառով էլ ես ցանկանում եմ փոխել Սահմանադրությունը:

Հայաստանը փոքր երկիր է: Ես ուրախ կլինեմ, որ Ծոցի երկրները ներդրումներ անեն Հայաստանում՝ այնպիսի ոլորտներում, որը շահեկան կլինի նաև նրանց համար:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, միակ պետությունն է այդ կառույցում, որ սերտ հարաբերություններ ունի նաև Եվրամիության հետ: Մենք նրանց հետ կնքել ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր՝ լինելով ԵԱՏՄ անդամ: Ծոցի երկրի համար դա կարող է հետևյալ նշանակությունն ունենալ. երկիրը կարող է իր ընկերությունը գրանցել այստեղ, այստեղից իրականացնել բիզնեսը, և քանի որ Հայաստանի ու Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի միջև չկան հարկային ու մաքսային տարբերություններ, Հայաստանը կարող է դառնալ դարպաս...

Եթե ինձ հարցնեն, թե որտեղ պետք է ներդրում անել, ես կասեմ՝ գիտության և տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների ոլորտում: