Ադրբեջանը, Իրանը և Վրաստանը կփորձարկեն տրանսպորտային նոր միջանցք
Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով փորձնական ռեժիմով գործարկվել է նոր տրանսպորտային միջանցք, որը Պարսից ծոցը կմիացնի Սև ծովի հետ, գրում է IRNA-ն։
Միջանցքի գործարկմանը նվիրված միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի, Իրանի և Վրաստանի պաշտոնյաներ։
«Հարավ-արևելյան Ասիայի և Հնդկաստանի երկրների այս միջանցքով կապը Արևելյան և Արևմտյան Եվրոպայի հետ կընդլայնի ցամաքային տրանսպորտային կապը տարածաշրջանի երկրների միջև։ Նախատեսվում է փոխադրել 20 մլն տոննա բեռ։ 20 տարվա ընթացքում նախատեսվում է հասնել տարեկան 50 միլիոն տոննա բեռի փոխադրման»,- ասել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և տրանսպորտի կազմակերպության միջազգային տարանցման և տրանսպորտի վարչության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին։
Այս հարցի մանրամասների շուրջ կանցկացվի եռակողմ հանդիպում և կողմերի միջև համաձայնություն ձեռք կբերվի փոխադրումը հեշտացնելու վերաբերյալ։