«ՊՍԺ»-ն և Մարկինյոսը նոր պայմանագիր կկնքեն
Ֆրանսիական «ՊՍԺ»–ի և թիմի ֆուտբոլիստ Մարկինյոսի միջև նոր պայմանագրի շուրջ կա համաձայնություն։
Ինչպես հայտնում է Goal.com-ը, ամեն ինչ հստակեցված է։ Մնում է միայն հստակեցնել պայմանագրի երկարաձգման ժամկետը։
Ըստ որոշ տեղեկությունների փարիզյան ակումբը բրազիլացուն կառաջարկի պայմանագիր մինչև 2026 թվականը։