«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել Սերգեյ Միլինկովիչ–Սավիչին
«Մանչեսթեր Յունայթեդը» հետևում է Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի իրավիճակին «Լացիոյում», իսկ սերբ կիսապաշտպանը նոր մարտահրավեր է փնտրում:
Ինչպես հայտնում է Goal.com-ը, ֆուտբոլիստին ձեռք բերելու համար անգլիական ակումբը պետք է վճարի մոտ 75 միլիոն եվրո։
Ընդգծենք, որ Սավիչին ցանկանում են գնել այլ ակումբներ ևս։