Թուրքիան և Քաթարը պայմանավորվել են կառավարել Քաբուլի օդանավակայանը
Թուրքիան և Քաթարը համաձայնության են եկել Աֆղանստանում Քաբուլի օդանավակայանի կառավարման վերաբերյալ։ Այս մասին Anadolu-ին հայտնել են թուրքական դիվանագիտական շրջանակների աղբյուրները։
Նրանց խոսքով՝ Անկարան ու Դոհան վերջերս քննարկել են Քաբուլի օդանավակայանի շահագործման հարցը։ Բանակցությունների արդյունքում որոշվել է երկու երկրների ընկերությունների ցանկը, որոնց հանձնարարվել է վերլուծել խնդիրը և ստորագրել փոխըմբռնման հուշագիր։
Այս փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի Դոհա կատարած այցի ժամանակ։