Եթե 10 րոպե հետո չդադարեցրեցիք համայնքապետարանի շրջափակումը` կհանդիպենք այլ վայրում. Թանդիլյանը` ոստիկաններին (տեսանյութ)
Ոստիկանները փակել են Փարաքարի համայնքապետարանի մուտքը. Վոլոդյա Գրիգորյանին չեն թողնում ներս մտնել: «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը համարում է, որ իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն ընտրվել է համայնքապետ, դրսում, մշակույթի տան դիմաց ամբիոն է տեղադրել եւ կազմակերպել երդմնակալության արարողությունը:
Կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը ոստիկաններից պահանջեց ապաշրջափակել շենքը։
«Եթե 10 րոպե հետո չդադարեցրեցիք համայնքապետարանի շենքի շրջափակումը` կհանդիպենք այլ վայրում»,-ասաց Թանդիլյանը։