Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը այցելել է Արցախ
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, Փարիզի Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, գաղտնի այցելել է Ղարաբաղ։ Այս մասին Twitter-ում հայտնել է France Télévisions-ի լրագրող, քաղաքական մեկնաբան Ժուլիեն Նենին։
«Վալերի Պեկրեսն այսօր այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Այնտեղ նա հանդիպել է տեղի քաղաքական գործիչներին։ Ուղևորություն, որն անվտանգության նկատառումներից ելնելով չկարողացան լուսաբանել Հայաստանում ներկա ֆրանսիական լրատվամիջոցների մեծ մասը, այդ թվում՝ France TV-ն»,- գրել է Նենի։