ԱՄՆ-ն Իսրայելի հետ քննարկում է, թե ինչպես վարվել Իրանի հետ բանակցությունների ձախողման հետ
ԱՄՆ վարչակազմը Իսրայելի և այլ երկրների իշխանությունների հետ քննարկում է հնարավոր հաջորդ քայլերը Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայի բանակցությունների ձախողման դեպքում, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին: Փսակին հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախկինում օգնականներին հանձնարարել էր «պատրաստել մի շարք հնարավորություններ՝ համաձայնեցնելով ԱՄՆ գործընկերների և դաշնակիցների հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման դեպքում», փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք դա քննարկում ենք գործընկերների և դաշնակիցների հետ, այդ թվում՝ Իսրայելի և շատ այլ երկրների հետ, մենք ակնկալում ենք, որ դա կշարունակվի՝ հաշվի առնելով այն փաստը, որ բանակցություններն այժմ փակուղում են», - ավելացրել է Փսակին:
Ավելի վաղ Վիեննայում ավարտվել էր Իրանի միջուկային համաձայնագրի վերահաստատման բանակցությունների յոթերորդ փուլը։ Եվրոպացի բանակցողները որոշել են ընդմիջել Սուրբ Ծննդյան տոներին: Բանակցողները նախապես հաստատել են, որ հետագա աշխատանքը կշարունակվի փաստաթղթերի հիման վրա, որոնք մշակվել են վեց փուլերի ընթացքում մինչև 2021 թվականի հունիսը։ Նշվել է, որ բոլոր կողմերը ձգտում են վերականգնել ՀԳՀԾ-ն իր սկզբնական տեսքով։