ԱՀԿ-ն ներկայումս խորհուրդ չի տալիս երեխաներին և դեռահասներին համընդհանուր պատվաստումներ կատարել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ չի տալիս երեխաներին և դեռահասներին համընդհանուր պատվաստում կատարել կորոնավիրուսի դեմ, քանի որ այս տարիքային խմբում լուրջ հիվանդության դեպքերը քիչ են։
Բացի այդ, մի շարք երկրներում բարձր ռիսկային խմբերը դեռ լիովին չեն պատվաստվել։ Այս մասին ասվում է ԱՀԿ-ի իմունիզացիայի հարցերով փորձագետների ռազմավարական խորհրդատվական խմբի հայտարարության մեջ։
«ԱՀԿ-ն ներկայումս խորհուրդ չի տալիս երեխաներին և դեռահասներին համընդհանուր պատվաստումներ կատարել, քանի որ այս տարիքային խմբում լուրջ հիվանդությունների ծանրաբեռնվածությունը ցածր է», - ասվում է հայտարարության մեջ: