Ասպիլիկուետան ցանկանում է մնալ «Չելսի»-ում
Սեզար Ասպիլիկուետան ցանկանում է մնալ և պայքարել «Չելսիում» իր տեղի և ապագայի համար՝ չնայած «Բարսելոնայի» հետաքրքրությանը:
Իսպանացի պաշտպանը հաջորդ ամառ պետք է դառնա ազատ գործակալ, սակայն The Athletic-ը հայտնում է, որ նա հույս ունի նոր պայմանագիր կնքել «Սթեմֆորդ Բրիջում»:
Ընդգծենք, որ պաշտպանին իր թիմում անձամբ ցանկանում է տեսնել Չավին։