«Բավարիան» ցանկանում է վերադարձնել Ռենատու Սանչեսին
Մյունխենի «Բավարիան» փորձում է կրկին պայմանագիր կնքել «Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանչեսի հետ, հայտնում է Calciomercato-ն:
Պորտուգալացին երեք տարի խաղացել է «Ալիանց Արենայում», նախքան 2019 թվականին 18 միլիոն եվրոյով Ֆրանսիա տեղափոխվելը։
Սանչեսը ցանկանում է հաջորդ տարի հեռանալ «Լիլից», և «Բավարիան» ցանկանում է նրան վերադարձնել Գերմանիա, սակայն նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը» և «Միլանը»: