Ես Հրաչյա Սարգսյանին տեսնելիս միշտ ասելու եմ՝ բարև ձեզ, ՔՊ կուսակցության քաղաքապետ․ Իզաբելլա Աբգարյան
Եթե Հրաչյա Սարգսյանը նշանակվի քաղաքապետ, ապա նա ինձ համար լինելու է ոչ լեգիտիմ քաղաքապետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքը պատրա՞ստ է աշխատել Հրաչյա Սարգսյանի հետ, եթե նա ընտրվի քաղաքապետ։
«Ես, բնականաբար, որևէ ցանցություն չունեմ աշխատելու նրա հետ, և ես երբեք նրան չեմ ճանաչի՝ որպես Երևան քաղաքի քաղաքապետ։ Ես նրան միշտ տեսնելիս ասելու եմ՝ բարև ձեզ, ՔՊ կուսակցության քաղաքապետ։ Հրաչյա Սարգսյանը չի հասկանում՝ տվյալ պահին իր հետ ինչ է տեղի ունենում, որ նա արդեն մտել է քաղաքական դաշտ, դարձել է դաղաքական ֆիգուր, որովհետև նա էլ սիրում էր իր գրոծով զբաղվել և նա չի կարող քաղաքական լիդերի դեր ստանձնել»,- ասաց Աբգարյանը։
Նար խոսքով՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր աշխատակիցները տեսնում են մի բան, որ տհաճ էր որ Հրաչյա Սարգսյանը միացել է ստորագրահավաքին։
«Ի՞նչ է պետք, որ ու ղեկավարես քո աշխատակազմը․ ցանկացած կոլեկտիվ ղեկավարելու համար դու առաջին հերթին պիտի ունենաս անբեկանելի հեղինակություն այդ մարդկանց աչքերում, այլապես դու դառնում ես «սամոզվանեց»»։
Ավագանու անդամն ասաց, որ միակ քաղաքապետ տեսնում է նրան, ում ընտրել է Երևանի բնակիչը, այսինքն՝ Հայկ Մարությանին։ Երբ լրագրողներից մեկն առաջարկեց նրա տարբերակը չդիտարկել, Աբգարյանն ասաց, որ նրան չդիտարկելը կնշանակի թքել ժողովրդավար ձևով անցկացրած ընտրությունների և մարդկանց ձայների վրա։