Անգլիական ակումբը հետաքրքրված է Էդին Ջեկոյի ծառայություններով
«Նյուքասլը» դիտարկում է Էդին Ջեկոյին՝ որպես գլխավոր տրանսֆեր` Անտոնի Մարսիալի տրանսֆերի ձախողման դեպքում, գրում է Sun-ը։
35-ամյա Ջեկոն «Մանչեսթեր Սիթիում» անցկացրել է փայլուն շրջան և լավ ծանոթ է անգլիական ֆուտբոլին։
Այդուհանդերձ, նրա արդյունքները նաև հիմա մնում են տպավորիչ, քանի որ այս մրցաշրջանում Ա Սերիայի 17 հանդիպումներում նա գոլի հեղինակ է դարձել 8 անգամ։