«Նյուքասլ»-ը ցանկանում է գնել Դեմբելեի տրանսֆերը
«Նյուքասլը» դիտարկում է գնել «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեի տրանսֆերը, հայտնում է Daily Mail-ը:
Անցած մրցաշրջանում «Սելթիկի» նախկին հարձակվողը վարձավճարով հանդես էր գալիս Մադրիդի «Ատլետիկո»-ում։
Այս մրցաշրջանում ցուցադրած լավ խաղը անգլիական ակումբի ղեկավարությանը դրդել է ուշադրություն դարձնել հարձակվողի ուղղությամբ։ Ընդգծենք, որ Դեմբելեի ծառայություններով հետաքրքրված են նաև այլ ակումբներ։