«Ի՞նչ ա խնդիրը, ի՞նչ եղավ էս անգամ»․ Գագիկ Ծառուկյանը թեժ քննարկում է ունեցել Հայաստանի ծանրամարտի հավաքականի մարզչական կազմի հետ (տեսանյութ)
Հանդիպում ծանրամարտի աշխարհի առաջնությունից վերադարձած Հայաստանի հավաքականի մարզչական կազմի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Քննարկվել են մրցաշարի ժամանակ առաջ եկած խոչընդոտները, ինչպես նաև խնդիր է դրվել հավաքականի գլխավոր մարզչի առջև վերանայել մարզումների գործընթացն ու բարելավել ծանրորդների հետ անհատական աշխատանքը:
Հայկական ծանրամարտը միշտ էլ եղել է բարձունքում, մենք միշտ կարողացել ենք հաղթահարել բարձր նշաձող և ոչ մի դեպքում չպետք է թուլացնենք մեր դիրքերը»: