Արմեն Գալջյանն ու Լևոն Հովհաննիսյանն ավագանու անդամներին շանտաժի են ենթարկել. կան վկայություններ. Վահե Գևորգյան (տեսանյութ)
Իմ ելույթի պատճառն այն շանտաժի լեզուն է, որով խոսվել է Երևանի ավագանու անդամների հետ` նրանց կարծիքի կամարտահայտման համար։ Այս մասին հայտարարեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին նախագծի քննարկմանը։
Վահե Գևորգյանը ի դիտարկմամբ բացահայտվել է կազմակերպիչների շանտաժային գործելաոճը. ստիպել են կամ վայր դնել մանդատը, կամ ստորագրել քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագծի տակ:
«Ավագանու երկու անդամներ՝ Լուսինե Մխոյանն ու Գրիգորի Երիցյանը բարձրաձայնել են, որ «Իմ քայլը»-ից Արմեն Գալջյանն ու Լևոն Հովհաննիսյանն իրենց շանտաժի են ենթարկել։ Պարզ դարձավ, որ իրենց միակ մտավախությունը քաղաքապետի՝ աճող և ՔՊ-ի՝ նվազող վարկանիշն է: Պարզ դարձավ, որ նրանք պատրաստ են տարբեր ճնշման լծակներով ավագանու անդամներին դրդել բոյկոտի և զրկել երևանցիներին նոր տրանսպորտային համակարգից: Պարզ դարձավ, որ նրանց համար անձնական շահը, կարիերան վեր է դասվում ազգային շահից: Նրանք մոռանում են ասել, որ իրենց կապն է խզվել թե՛ հեղափոխության արժեքների, թե՛ հեղափոխության հետ»,- հայտարարեց Վահե Գևորգյանը: