Պարոն Մարության, Դուք հիմա սև՞ եք, թե՞ սպիտակ. Թեհմինա Վարդանյան (տեսանյութ)
Այս դահլիճում Հայկ Մարությանի հետ ամենաշատ անհամաձայնությունն ունեցել եմ ես։ Այս մասին հայտարարեց Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը` քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագծի քննարկման ժամանակ։
Նա նկատեց, որ թեև դեռ հարցը քվեարկության դրված չէ և լուծված չէ, բայց իմքայլականներն արդեն Մարությանի մասին անցյալ կատարյալով են խոսում ու բոլորը շնորհավորում են Սարգսյանին։
«Ձեր բերած հիմնավորումներից ոչ մեկը նոր չէր, բացի այն, որ դուրս է եկել ՔՊ֊ից։ Այսինքն՝ 3 տարվա իմ բերած բոլոր այն կետերը նորմալ էր, ու հիմա դարձավ խնդի՞ր»,- նկատեց Թերհմինա Վարդանյանը։
Նա ընդգծեց, որ այս դեպքում 3 պատճառ կարող է լինել`
«Կամ դուք շատ դանդաղ եք աշխատում, կա՛մ տառապում եք Դանինգ Կրյուգերի սինդրոմով, ով չգիտի ինչ ա` թող մտնի «Վիքիպեդիա», կարդա, որովհետև դա շատերիդ փառահեղ բնութագրումն է, կա՛մ ձեր ջրերը պարզապես արդեն մի առվով չեն հոսում»,-ասաց Վարդանյանը` հավելելով, որ չի ուզում որևէ կերպ մասնակից դառնալ այս կրկեսին:
«Ես հրահանգ կատարող չեմ, իսկ դուք շարունակում եք մնալ հրահանգ կատարող»,-ասաց Վարդանյանը՝ նշելով, թե որևէ մեկի համար գործընթացի հիմնավորումներ չկան։
Նա նաև դիմեց Հայկ Մարությանին՝ հարցնելով․ «Դուք հիմա սև՞ եք, թե՞ սպիտակ»։