Լսում եմ ինչ-որ անհայտ քպականների անիմաստ ելույթներ՝ Հայկոյին կարգալույծ անելու տիեզերական անհրաժեշտության մասին. Ռուբեն Մելիքյան
Դիտում եմ Երևանի ավագանու՝ իմ քաղաքի պառլամենտի նիստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Լսում եմ ինչ-որ անհայտ քպականների անիմաստ ելույթները՝ Հայկոյին կարգալույծ անելու տիեզերական անհրաժեշտության մասին։
Լավ, դուք Երևանի ավագանում, ասենք, գոնե մեկ Հովիկ Աղազարյանի մասշտաբի գործի՞չ էլ չունեք, որ գա ու բոլորիս բացատրի թե ով` ով է ու ինչո՞ւ է ով…
Ավագանի կոչված այս թյուրիմացությունը պետք է արձակել ко всем чертям»: