Lավ եք աշխատել, շնորհակալ ենք, բայց դա անհրաժեշտություն էր. Մարությանին անվստահություն հայտնելու՝ իմքայլականի տեքստը հնչեց այսպես (տեսանյութ)
Երևանի ավագանու արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը ներկայացրեց քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին հարցը:
Նա շեշտեց, որ այդ որոշմանը ծանր են հանգել, բայց դա անհրաժեշտություն էր։
Իմքայլականը նաև փորձում էր համոզել նաև, որ Հայկ Մարությանի ՔՊ-ից դուրս գալը ոչ թե պատճառ է, այլ առիթ:
Նա նաև թվարկեց այն բոլոր աշխատանքները, որոնք իրականացվել են Երևանում։ Ընդգծեց նաև, որ նախընտրական ծրագրերի մի մասն այլևս իրականություն է։
Այլ կերպ ասած՝ տեքստը հնչեց մոտավորապես այսպես` լավ եք աշխատել, շնորհակալ ենք, բայց անվստահություն հայտնելն անհրաժեշտություն էր։