Մենք պատրաստ ենք հանդիպել Ռուսաստանի Դաշնության հետ, մենք չենք վախենում դրանից. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով, գրում է «Известия»-ն։
Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ երկխոսությունը կարող է տեղի ունենալ ինչպես միջնորդների ներգրավմամբ, այնպես էլ ուղղակիորեն Ռուսաստանի ղեկավարության հետ՝ հավելելով, որ Կիևը չի վախենում Մոսկվայի հետ խոսելուց։
«Այժմ Պուտինի հետ շփում չկա։ Երկուսս էլ իրար չենք զանգում։ Մենք բաց ասում ենք, որ պատրաստ ենք երկխոսության։ Մեզ պետք է, որ ռուսական կողմն ասի, որ պատրաստ է... Մենք պատրաստ ենք հանդիպել Ռուսաստանի Դաշնության հետ, մենք չենք վախենում դրանից»,- ասել է Զելենսկին։