«Միլան»-ը և Ռաֆայել Լեաոն առաջիկա օրերին կկնքեն նոր պայմանագիր
Իտալացի սպորտային լրագրող Նիկոլո Շկիրան հայտնում է, որ «Միլան»-ը և Ռաֆայել Լեաոն մոտ են պայմանագրի երկարաձգման շուրջ համաձայնության գալուն։
Կողմերը քննարկում են վերջին մանրամասները, եւ գուցե մոտ օրերս պաշտոնապես հայտարարվի Լեաոյի պայմանագրի երկարաձգման մասին։
Ընդգծենք, որ թիմի ղեկավարությունն այս մրցաշրջանում բավականին գոհ է պորտուգալացու ցուցադրած խաղից։