Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է էրլինգ Հոլանդի ծառայություններով
Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը հաստատել է, որ Մադրիդի «Ռեալը» հայտնել է Հոլանդի նկատմամբ իրենց հետաքրքրվածության մասին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Մադրիդյան ակումբը առաջիկա ամռանը միանշանակ կփորձի ուժեղացնել թիմի կազմը և այդ համատեքստում իրենք պայքարում են Հոլանդ-Մբապպե զույգի տրանսֆերի համար։
Հոլանդի հավանական տեղափոխության մասին այլ մանրամասներ հայտնի չեն։