Այս նախագիծը համահունչ է մեր թիմի օրակարգին` արդար է. ԲՀԿ-ականը՝ Մարությանի հրաժարականի մասին (տեսանյութ)
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը կողմ է նախագծին միայն նրա համար, որ այն համահունչ է իրենց քաղաքական թիմի օրակարգին։
Անձնական կարծիք չի հայտնում` ինքը քաղաքական թիմ է ներկայացնում։
«Ես գործի մարդ եմ և ռեալիստ։ Մեր առաջարկներից ոչ մի կետ չի ներառվել իրականացվելիք ծրագրերով... Այնպես որ արդար է»,-ասաց նա: