Հայկ Մարությանը քաղաքացիների շրջանում ունի աջակցություն. Սա խնդիրներ կառաջացնի իշխանության համար. Խաժակյան (տեսանյութ)
Տեսնում ենք, որ քաղաքացիների շրջանում Մարությանն ունի աջակցություն, եւ իշխանությունը դրա հետ պետք է հաշվի նստեր: Սա անվստահություն հայտնելու համար անհարմար պահ էր, մանավանդ, որ նոր ավտոբուսները եկել էին, Մարությանի վարկանիշն իսկապես դրական էր: Սա խնդիրներ կառաջացնի իշխանության համար:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: