Հայկ Մարությանը խոստացավ խոսել վաղվա նիստին (Տեսանյութ)
Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցությունն այսօր բոյկոտել էր նիստը, որը վարում էր քաղաքապետ Հայկ Մարությանը։
Վերջինս 30 րոպե ընդմիջում հայտարարեց, նկատելով, որ հնարավոր է ավագանու անդամները գան, քվորում ապահովեն և նիստը կայանա։ Սակայն 30 րոպե անց էլ դեռ Հայկ Մարությանի նկատմամբ անվստահություն հայտնած անդամները չներկայացան։ Ավելին, չէին եկել նաև իմ քայլի այն անդամները, ովքեր չէին ստորագրել անվստահության փաստաթղթի ներքո։
Հայկ Մարությանը խոստացավ խոսել վաղվա նիստին:
Մանրամասները` տեսանյութում